Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Երեք նա­խա­գահ­նե­րի կո­դե­րը

Երեք նա­խա­գահ­նե­րի կո­դե­րը
17.12.2020 | 23:24

(Նախորդ մասը)

Սերժ Սարգ­սյա­նի դեպ­քում գործ ու­նենք բա­վա­կա­նին բարդ, ու­րույն միք­սի հետ` թե հոգևոր, թե քա­ղա­քա­կան, թե մարդ­կա­յին նկա­րագ­րի ա­ռու­մով: Ինչն ա­ռա­ջին հա­յաց­քից չես ա­սի. նրա լուռ տե­սակն անն­կատ է ան­չափ:
ՈՒ որ­քան էլ փոր­ձես «ջար­դել» ի­րեն` մե­ջը նա­յե­լու հա­մար, խոր­քին չես հաս­նի. պաշտ­պա­նիչ շեր­տերն ու ան­ցում­նե­րը խիստ ի­րա­րա­մերժ են: Գա­լիս է սո­վե­տի խոր­քից` խա­ղի տի­րա­պետ­ման մեծ ամպ­լի­տու­դով, տախ­տակ շա­րե­լու լուրջ հմ­տու­թյամբ (ծա­վա­լա­յին ա­ռու­մով Բժե­զինս­կի չէ, սա­կայն ին­տուի­տիվ` կա­րող է տախ­տա­կի վրա լուրջ հետ-ա­ռաջ կազ­մա­կեր­պել, քան­դել-հա­վա­քել). նո­րա­ն­կախ Հա­յաս­տա­նի բո­լոր զար­գա­ցում­նե­րում առ­կա է նրա ա­ռանց­քա­յին ներ­կա­յու­թյու­նը, ո­րը հա­սավ մին­չեւ 2018-ի գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյան ա­մե­նա­կուլ ծալ­քեր. ջր­բա­ժան, ո­րը սրի նման ան­ցավ հա­յոց սր­տի մի­ջով:


Ղա­րա­բաղն ու Հա­յաս­տա­նը հետ-ա­ռաջ ա­նե­լու` եր­կու­սին էլ չվ­նա­սե­լու գերխ­նդ­րը, տա­րա­ծաշր­ջա­նը, Ի­րա­նի, պան­թուր­քիզ­մի, դեպ Կենտ­րո­նա­կան Ա­սիա-Չի­նաս­տան ծրագ­րի բա­ղադ­րիչ­նե­րը ստի­պե­ցին Սեր­ժին լուռ` ան­ցն­ցում, խա­ղը կի­սատ թո­ղած` հետ քաշ­վել, Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի նման կար­ծե­լով` վե­րա­դարձն ան­խու­սա­փե­լի է, ո­րով­հետև հար­ցը` Ղա­րա­բա­ղի, բաց է, այն լու­ծե­լու ըն­դու­նակ­նե­րը` սա­կավ, խն­դի­րը, իր բազ­մա­բար­դու­թյամբ, մի­ջազ­գա­յին դա­վա­դիր պլա­նայ­նու­թյամբ, այ­նու­հան­դերձ, ոչ Նի­կո­լի «բո­յով»:
ՈՒ մեծ պրագ­րա­միս­տը մանտ­րա­յի նման ան­վերջ կրկ­նում էր` Ար­ցա­խը եր­բեք Ադր­բե­ջա­նի կազ­մում չի լի­նե­լու ու… բո­լո­րիս նման սպա­սում` Ար­ցա­խյան զար­գա­ցում­նե­րին` ճիշտ տե­ղում, ճիշտ պա­հին, ճիշտ քայլն ա­նե­լու հա­մար:


Նա իշ­խա­նու­թյու­նը խա­ղաղ` ան­կո­րուստ, ա­ռանց մեկ կա­թիլ ա­րյան հանձ­նել էր այն­պի­սի բազ­մագ­լուխ հրե­շի, ինչ­պի­սին Նի­կոլ «մար­դա­կերն» էր (տես­նես գի­տե՞ր մար­դա­կե­րի այդ­քան մեծ ա­խոր­ժա­կի կա­րո­ղա­կա­նու­թյան մա­սին. կար­ծում ենք` ոչ), պե­տու­թյու­նը նոր­մալ ռել­սե­րի վրա թո­ղել (Սեր­ժի թե­րու­թյուն­ներն էլ լավ գի­տենք` այ­սօր չենք «զե­տեղ­վում» դրանց վրա), բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում բա­վա­կա­նին լուրջ ձեռք­բե­րում­նե­րով, մաս­նա­վո­րա­պես` Վին­նա-Սանկտ-Պե­տեր­բուրգ-Ժնև պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րով ժա­ռան­գել իր ի­րա­վա­հա­ջոր­դին, կյանքն էլ եր­կու պե­տու­թյուն­նե­րում դժ­վար, բայց ա­ռաջ էր գնում:
Կար­ծե­լով խա­ղը նույն­քան քա­ղա­քա­կիրթ շա­րու­նա­կու­թյուն կու­նե­նա, նա հե­ռա­ցավ` շատ լավ հաս­կա­նա­լով, որ դա­վա­դիր մի­ջազ­գա­յին հան­րու­թյան դեմ որևէ բան ա­նել հնա­րա­վոր չէր այդ պա­հին. խե­լա­միտ նա­հանջ­նե­րը խե­լա­միտ ա­ռաջ­խա­ղա­ցում­նե­րի ա­մե­նա­ռեալ նա­խա­պայ­մանն են. ընտ­րու­թյու­նը թող­նե­լով ազ­գին ու Նի­կոլ կոչ­վա­ծին, գնաց:
Սխալ­վե՞ց: Կար­ծե՛ս: Մա­նա­վանդ` մասշ­տաբ­նե­րի ա­ռու­մով: ՈՒ հի­մա, ինչ­պես կա­սեր Հրանտ Մաթևո­սյա­նը` հա­յոց վար­քի ձին մեր տա­կից փա­խել է. Նի­կոլ կոչ­ված չա­րի­քը խիստ հա­մա­պար­փակ, պն­դա­ճա­կատ, պն­դա­կա­շի ու դի­վա­յին, մար­դա­կեր լի­նե­լուց զատ` քա­ղա­քակր­թա­կան բո­լոր սանդ­ղակ­նե­րի տա­կից հա­նել է Ա­մենն ու Ա­մեն­քին:


Նա դի­վա­յին պայ­քա­րի մու­նե­տի­կը դար­ձավ մե­զա­նում. նրան խա­ղաց­րին բա­ցա­ռա­պես աստ­րա­լում` խիստ հզոր խա­ղա­ցող­նե­րը, ու բա­ցա­ռա­պես դի­վա­յին գոր­ծիք­նե­րով. Սեր­ժը, կամ որևէ մե­կը Հա­յաս­տա­նում պատ­րաստ չէին նման դի­մագ­րավ­ման: Նման ել­քի: Նման պա­րա­դիգ­մի:
ՈՒ միտ­քը, ո­րի բա­ցատ­րու­թյու­նը դեռ չի հն­չել` «Նի­կո­լը ճիշտ էր, ես սխալ­վե­ցի», պետք է կար­ծել` սիմ­վո­լիկ էր գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյան բո­լոր սիմ­վոլ­նե­րից ա­ռա­վել. զի են­թա­գի­տակ­ցա­կան խոր բաց­վածք­նե­րից էր դուրս թռել, ու դեռ զրն­գում է ցայ­սօր… հո­րի­զո­նա­կան տա­րա­ծա­կա­նու­թյամբ (ուղ­ղա­հա­յաց տա­րա­ծա­կա­նու­թյան մա­սին` քիչ ներքևում), 44-օ­րյա սան­դա­րա­մե­տից հե­տո ձեռք բե­րե­լով բո­լո­րո­վին այլ նշա­նա­կու­թյուն, քան նրա մեջ դրել էր Սերժ Սարգ­սյա­նը:
(շա­րու­նա­կե­լի)


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 58377

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ